Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դանիայի Թագուհուն ամսունու մահվան կապակցությամբ


00:20 , 15 փետրվար, 2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին՝ ամուսնու՝ Արքայազն Հենրիկի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Թագուհուն և ողջ արքայական ընտանիքին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն: