Աֆրինում թուրքական ԶՈւ-ի հարվածների հետևանքով 8-ամյա երեխա է տուժել


20:20 , 14 փետրվար, 2018

Tert.am-ը գրում է.

Այսօր սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ-ի հասցրած հրետանային և օդային հարվածների հետևանքով տուժել է 8-ամյա աղջիկ, այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հայտնելով, որ կա ևս մեկ տուժած խաղաղ բնակիչ:

Աղբյուրը նշում է, որ նախօրեին թուրքական ԶՈւ-ի գործողությունների հետևանքով մահացել էր 4 խաղաղ բնակիչ, որոնցից 3-ը կանայք էին: Եվս 4 բնակիչ ստացել էին տարբեր աստիճանի վիրավորումներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։