Վերջին երկու օրերի ընթացքում ադրբեջանական բանակում երկու զոհ է եղել


11:30 , 14 փետրվար, 2018

Վերջին երկու օրերի ընթացքում ադրբեջանական բանակում երկու զոհ է եղել: Ինչպես հայտնում են ադրբեջանցի օգտատերերը, երկու զոհերի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, ավելին՝ նրանք մահացել են դեռևս չպարզված հանգամանքներում:

Առաջին դեպքը տեղի է ունեցել 1993 թվականին ծնված Թուրան Մամեդովի հետ, ով նախնական տեղեկությամբ ինքնասպանություն է գործել:

Հաջորդը Ֆեհիմին Մեհդիևն է, ով կրկին մահացել է դեռևս չբացահայտված հանգամանքներում: Վերջինս զինվորական ծառայության է ուղարկվել էպիլեպսիկ հիվանդությամբ:

Իրեն հատուկ լռելու կարողությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս երկու դեպքերը: