«Ժողովուրդ». Արման Սահակյանին պատկանող դեղատների ցանցը կտրուկ նվազեցրել է հար­կային վճարումները


09:30 , 14 փետրվար, 2018

«ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին պատկանող «Ալֆա ֆարմ» դեղատների ցանցն անցած տարում, 2016 թվականի համեմատ, կտրուկ նվազեցրել է հար­կային վճարումները: «Ժողովուրդ» օրա­թերթը տեղեկացավ, որ ընկերությունը ՊԵԿ հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում անցած տա­րում զբաղեցրել է 93-րդ տեղը՝ 2016 թվականի 37-րդ հորիզոնականի դի­մաց: Այսպես՝ ընկերությունն անցած տարում պետական բյուջե վճարել է 1 մլրդ 620 մլն 520 հազար դրամ: Իսկ 2016 թվականին հարկային վճարումնե­րը կազմել են 3 մլրդ 220 մլն 422 հազար դրամ: Ստացվում է, որ դեղերի վաճառ­քով զբաղվող «Ալֆա ֆարմ»-ը մոտ 1.6 մլրդ դրամով նվազեցրել է պետական բյուջե վճարվող հարկերն ու տուրքերը: Ասել է, թե ընկերության դեղերի իրաց­ման ծավալները նվազել են, ինչն էլ իր հետևանքն է թողել հարկային վճա­րումների վրա: