Հիշու՞մ եք 90-ականների մազերի այս աքսեսուարը. այն կրկին նորաձեւ է (Photo)


14:10 , 13 փետրվար, 2018

Wnews.am-ը գրում է.

Իր վերջին՝ աշուն-ձմեռ  2018/2019 հավաքածուն Alexander Wang-ը  նվիրել է 90-ականներին։

Դիզայները մոդելներին պոդիում է ուղեւորել վերիմաստավորված բլեյզերներով ու մազակալներով, որոնք մեզանից շատերը կհիշեն։ «Մազակալ-խեցգետին»-ները շատերս էինք տարիներ առաջ կրում, ինչպես «Ընկերներ» սերիալի հերոսները։

Դեռ այդ ժամանակ յուրաքանչյուր երկրորդ աղջկա  beauty-արսենալում կար մեկ կամ մի քանի նման մազակալ՝ մեծ, հարմար, ընդունակ պահելու անգամ ծանր ու փարթամ մազերը։ Կարճ ժամանակ անց, սակայն,  ոլորտի առաջատարները այն անճաշակ համարեցին՝ այլեւս չթողարկելով։

Alexander Wang-ը դիմել է  համարձակ քայլի եւ հայտնի աքսեսուարին երկրորդ կյանք է տվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ