Թուրքիան պատրաստվում է ԱՄՆ արտգործնախարար Ռեքս Թիլերսոնի այցին


12:44 , 13 փետրվար, 2018

Թուրքիան պատրաստվում է ԱՄՆ արտգործնախարար Ռեքս Թիլերսոնի այցին։ Օրվա ընթացքում հնչած տարբեր քաղաքական ուղերձներով լի պաշտոնական հաղորդագրություններին հաջորդեց Անկարայի քաղաքապետ Մուստաֆա Թունայի հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան հարակից փողոցն այս գիշեր կանվանափոխվի «Ձիթենու ճյուղ»՝ ի հիշատակ Աֆրինի ռազմագործողության զոհերի։

Փողոցների անվանափոխությունը հետաքրքիր ավանդույթի է վերածվում։ Թուրքիան արդեն գնացել էր նման քայլի ԱՄԷ-ի հետ լարված հարաբերությունների ընթացքում, երբ ԱՄԷ դեսպանատան փողոցն անվանափոխել էր Ֆահրեդին փաշայի անունով։ Օրերս նույն քայլը կիրառվել էր նաև Եգիպտոսում, որտեղ Կահիրեի սուլթան Սելիմի I-ի անվան փողոցը վերափոխվել էր։