Ադրբեջանական ընդդիմությունը բոյկոտում է ընտրությունները


11:18 , 13 փետրվար, 2018

Փետրվարի 5-ին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Փետրվարի 6-ին ԿԸՀ-ն որոշեց անցկացնել այս ընտրություններն ապրիլի 11-ին: Ընտրությունները նախօրոք որոշված էր, որ պետք է անցկացվեն մայիսի 28-ին:

Այս որոշումից հետո ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչները (այո, այդպիսիք գոյություն ունեն) որոշել են բոյկոտել ընտրությունները և չեն մասնակցելու այդ գործընթացին: Այսպիսով Իլհամ Ալիևը դեռ համարվում է նախագահի միակ թեկնածուն:

Ադրբեջանում զուտ որպես աքսեսուար հանդիսացող ընդդիմադիրներն այս քայլով իրականում ավելի շատ սատարեցին Իլհամ Ալիևին: