«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքի մոտ (Խանջյան 51) ոստիկանական ավտոմեքենաները գրեթե փակում են Խանջյան փողոցը:


08:58 , 13 փետրվար, 2018

«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքի մոտ (Խանջյան 51) ոստիկանական ավտոմեքենաները գրեթե փակում են Խանջյան փողոցը: Օրվա գրեթե բոլոր ժամերին այստեղ ավտոմեքենաները կայանում են երկու-երեք շարքով: Օրենքներն ու կարգը բոլորի համար են:

Եթե այլ փողոցներում երկրորդ շարքում կանգնելն արգելվում է, ապա ինչո՞ւ պիտի քաղվարչության դեմ երեք շարքով կանգնեն, այդ թվում՝ նաև «գայի» ավտոմեքենաները: Ամենայն հավանականությամբ ոստիկանապետը պետք է մտածի Երևանի ոստիկանության քաղաքային վարչության դեմ «գայի պոստ» բացել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: