ԵՄ-ն Թուրքիային հորդորում է հարգել Կիպրոսի տարածքային ամբողջականությունը


21:50 , 12 փետրվար, 2018

Azatutyun.am-ը գրում է.

Եվրամիությունը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին՝ զերծ մնալ կտրուկ քայլերից և հարգել հարևան պետությունների, մասնավորաբար, Կիպրոսի տարածքային ամբողջականությունը: Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրևան:

«Թուրքիան պետք է առանց վերապահումների բարիդրացիական հարաբերությունների պահպանի հարևանների հետ և զերծ մնա իրադրությունը սրող ցանկացած գործողություններից կամ Եվրամիության անդամ հանդիսացող պետության հանդեպ հնչեցվող ցանկացած սպառնալիքից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։