26-ամյա տղան Մալականի այգում կախվել է. նրա դին հայտնաբերել է մայրը. տղան թողել է երկտող (Photo, Video)


19:00 , 12 փետրվար, 2018
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 12-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալականի այգում ծառից երիտասարդ տղայի դի կա կախված։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են 26-ամյա Մանուկ Թ.-ի դին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։