Քայլի Ջեները երեխայի ծնունդից հետո առաջին անգամ լուսանկարիչների նշանառության տակ է հայտնվել


22:00 , 12 փետրվար, 2018

20-ամյա Քայլի Ջեներին, ով առաջին անգամ մայրացավ փետրվարի 1-ին, լուսանկարիչներին հաջողվել է նկարել Լոս Անջելեսի արվարձանում փետրվարի 11-ին։

Դատելով լուսանկարից՝ հայտնի ընտանիքի ներկայացուցիչը հանդիպել է իր մտերիմ ընկերուհու՝ Ջորդան Վուդսի հետ։ Հարկ է նշել, որ Քայլին գերազանց տեսք ունի։ Նա հրաշալի կազմվածքով և հարթ փորով է։

Եվ դա ծննդաբերությունից հետո ընդամենը 10 օր անց։ Արդյոք Քայլին երեխային իր հետ էր վերցրել, թե՝ ոչ, հայտնի չէ։

Image result