Իսրայելն աստիճանաբար մեծացնում էր Սիրիայում իր մասնակցությունը ռազմական գործողություններում


15:02 , 12 փետրվար, 2018
Վիճակագրությունը ցույց տվեց, որ սիրիական ճգնաժամի ընթացքում Իսրայելն աստիճանաբար մեծացնում էր իր ուղղակի մասնակցությունը ռազմական գործողություններում։ Դրա տրամաբանական շարունակությունն են օրերս Իսրայել և Սիրիա-Իրան տանդեմի միջև տեղի ունեցած ռազմական գործողությունները՝ Իսրայելի տարածքում իրանական արտադրության ԱԹՍ-ի՝ իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից խոցումից հետո։ Նշեմ նաև, որ Իսրայել-Իրան գլխավորապես միջնորդավորված հակամարտության ուղղակի առճակատումների միտումները պայմանավորված են նաև սիրիական ճգնաժամի համատեքստում տարածաշրջանում Իրանի դերի ընդլայնմամբ։