ՉԼ. Ո՞ր հանդիպումները կցուցադրվեն «Armenia TV»-ի և «Armenia Premium»-ի եթերում


14:35 , 12 փետրվար, 2018

Վաղը՝ փետրվարի 13-ին, մեկնարկում է Չեմպիոնների լիգայի փլեյ օֆ փուլը: 

1/8 եզրափակչի բոլոր հանդիպումները Հայաստանում կցուցադրվեն ուղիղ եթերում:

Այսպիսով՝ փետրվարի 13-ին «Armenia TV»-ի եթերում կարող եք դիտել «Բազել»-«Մանչեսթեր Սիթի», իսկ փետրվարի 14-ին՝ «Ռեալ»-ՊՍԺ դիմակայությունները:

«Armenia Premium»-ի եթերում փետրվարի 13-ին կլինի «Յուվենտուս»-«Տոտենհեմ», իսկ փետրվարի 14-ին՝ «Պորտու»-«Լիվերպուլ» մրցավեճը: