16:00 , 12 փետրվար, 2018Մայա Պողոսյան
Մայան հանգստյան օրերն օգտագործել է ու գեղեցկության սրահում մի լավ կերպարանափոխվել: Նա իր նոր, թրենդային սանրվածքով անճանաչելի է:

Գոռ Հակոբյան
Դերասան հումորիստի երազանքն իրականություն դարձավ այս հանգստյան օրերին: Գոռն Ինստագրամի էջում օդաչուի հանդերձանքով նոր լուսանկար ու թռիչքի ընթացքից տեսանյութ է հրապարակել ու գրել. «Երազանքներն իրականություն են դառնում»:

Սիրուշո
Սիրուշոն իր weekend-ն այս անգամ նախընտրել է անցկացնել Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում՝ Էջմիածնում: Շրջայց Մայր տաճարում ու թանգարանում. լուսանակարներով ու կարճ հոլովակներով երգչուհին կիսվել է Ինստագրամի սթորի հավելվածում:

Շուշան Երիցյան
Մոդելը հանգստյան օրերն անցկացրել է Սինգապուրում: Նա լուսանակար է հրապարակել Marina Bay Sands հինգաստղանի շքեղ հյուրանոցից:
