1992թ. այս օրը Հայաստան այցելեց ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան՝ պետքարտուղար Բեյքերը


09:58 , 12 փետրվար, 2018

Հրապարակում եմ Բեյքեր-Տեր-Պետրոսյան պաշտոնական ընթրիքի ամերիկյան կողմի գաղտնազերծված սղագրության մի մասը։ Մի մասն էլ դեռ գաղտնի է։ Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանի ողջ ղեկավարությունը՝ Տեր-Պետրոսյան, Արարքցյան, Գ. Հարությունյան, Ր. Հովհաննիսյան, Լիպարիտյան, Ա. Մանուչարյան, Շուգարյան և այլն։ Քննարկվում են Հայաստանի բոլոր մարտահրավերները։ Միջազգային ճանաչումից մինչ Արցախ, շրջափակում, հայ-թուրքական հարաբերություններ, ՀԲ անդամակցություն և այլն։
Երևանից պետքարտուղարը մեկնում էր Բաքու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու։