Հարի Սթայլսի չորս պտուկներից մինչև Մեգան Ֆոքսի տձև բութ մատը․ ահա, թե ինչ արատներ ունեն հայտնի աստղերը (Photo)


21:30 , 11 փետրվար, 2018

Բոլորս էլ ունենք թերություններ․ չէ՞ որ ոչ մեկ էլ իդեալական չէ։ Բայց փաստորեն միլիոնավոր դոլարների հասնող կարողության տեր այս հայտնիները ևս հետ չեն մնում մյուսներից և շատ անգամ կամա թե ակամա ցույց են տվել իրենց ֆիզիկական արատները, կամ ավելի ճիշտ՝ ֆիզիկական թերությունները։

Թոմ Քրուզի ատամը

 Tom

Ասում են՝ Թոմ Քրուզը ատամնաբուժական բազմաթիվ վիրահատություններ է տարել, ինչի պատճառով մեջտեղի երկու ատամներից մեկը եկել ու հայտնվել է իսկապես կենտրոնում։

Մեգան Ֆոքսի կոճղանման բութ մատը

 Megan Fox s

Ձեռքի ու ոտքի մատների դեֆորմացիաներ կան շատ աստղերի մոտ, այդ թվում՝ նաև Մեգան Ֆոքսի։ Դերասանուհին ունի Բրաքիդակտիլիա Բ տեսակի շեղում, որի պատճառով նրա բութ մատի ոսկորն ամբողջովին ձևավորված չէ։

Վինս Վոնի տձև բութ մատը

 Vince Vaughn lost

Վինս Վոնի բութ մատը 17 տարեկանից այս տեսքն ունի։ Բանն այն է, որ նա ավտովթարի էր ենթարկվել, ինչից հետո բութ մատը վնասվել էր։ Դերասանը սիրում է բոլորի մոտ կատակել էր տձև մատի մասին՝ այն անգամ նմանեցնելով արական սեռական օրգանի։

Ջենիֆեր Գարների ծուռ մատները

 Jennifer Garner has a condition called

Ջենիֆեր Գարների մոտ էլ առկա է Բրաքիմետատարսիա կոչվող շեղումը, այդինքն՝ նրա ոտնաթաթի մատներից մեկի՝ ճկույթի ոսկորը կարճ է, ինչի պատճառով այն կողքի մատի վրա է ելնում։

Սթիվեն Թայլերի ծուռ մատները

 Steve Tyler h

Սթիվեն Թայլերի ոտքի ծուռ մատներն էլ վիրահատության արդյունք են։ Սակայն նա սովորաբար եղունգների ներկով ծածկում է դրանք։

Հոլրի Բերիի վեցերորդ մատը

 Halle Berry is rumoured to have a sixth toe

Երկար ժամանակ խոսակցություններ էին պտտվում, թե այս դերասանուհին ոտքի վրա հինգի փոխարեն վեց մատ ունի։ Սակայն մինչ օրս ոչ ոք չի ստացել հստակ պատասխան։

Պորտ չունեցող Կառոլինա Կուրկովա

 The Victoria

Victoria՛s Secret-ի հրեշտակ Կառոլինա Կուրկովան էլ պորտ չունի։ Մանուկ հասակում նա վիրահատություն է տարել, ինչից հետո զրկվել է պորտից։

Հարի Սթայլսի ավելորդ կրծքապտուկները

 Harry Styles

Հարրին հաճախ է կատակում՝ ասելով, թե զույգ եղբայր է ունեցել, ով անհետացել է՝ նրա վրա թողնելով իր կրծքապտուկները։

Քեյթ Բոսուորթի տարբեր գույն ունեցող աչքերը

 Kate Boswort

Քեյթն ունի հետերոքրոմիա, այսինքն՝ նրա աչքերը տարբեր գույն ունեն։ Նրա մի աչքը կապույտ է, իսկ մյուսը՝ ավելի մուգ, խեժագույն/կապույտ։

Էնդի Գարսիայի միակցված երկվորյակը

 Andy Garcia

Լույս աշխարհ գալուց հետո բժիշկները Էնդիի ուսին թենիսի գնդակի չափ ունեցող գոյացություն էին նկատել, ինչը հետո պարզվեց՝ մոր արգանդում զարգացած նրա երկվորյակ եղբայրն էր։ Վիրահատական միջամտությամբ այն հեռացվեց, իսկ սպին հավերժ մնաց Էնդիի ուսին։