Ճիշտ ասելու համար չեն պատժում, գործում թերանալու համար են պատժում


09:47 , 30 ապրիլ, 2013

Ճիշտ ասելու համար չեն պատժում, գործում թերանալու համար են պատժում:
Սա էր պատճառը, որ ոստիկանին հեռացրին, քանի որ թերացել էր, իսկ լրագրողին ծեծողին ձեռք չտվեցին, որովհետ մարդը բառացի ասել էր ճշմարտությունը. «Ի՞նչ եք վայիս լինում մեր հացին»:  

Բոլորին էլ հայտնի է, որ մեր երկրում ապրանքների և ծառայությունների ամենամեծ պատվիրատուն պետությունն է: Հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը, օրեցօր աճող արտագաղթը և բիզնեսի նվազող շահույթը՝ փող աշխատելու ամենաշահույթաբեր աղբյուրը դառնում են պետական պատվերները, և ով կարողանում է կառավարել ու տիրել այդ պատվերներին, կարողանում է շահույթ ստանալ, հաց ունենալ:
Այս ամենը նորմալ կարող էր գործել, եթե որոշում կայացնողները և պատվերը ստացողները ուղղակի կապված չլինեին իրար հետ, չունենային ընդհանուր շահ: Իսկ մեր դեպքում, քանի որ որոշում կայացնողների որոշման արդյունքում շահելու են իրենք, և տուժելու է պետական շահը, շատ պատվերներ հաստատում են շուկայական գնից մի քանի անգամ բարձր:
Շատերն են հասկանում, որ ազատ մրցակցության դեպքում մրցույթներ շահող որոշ ընկերություններ կարող են ուղղակի դուրս մնալ շուկայից, իսկ դա կզրկի իրենց հացից:
Սա էր ուզեցել ասել լրագրողին ծեծողը, որ եկել եք այստեղ և վայիս եք լինում մեր հացին, որ ի՞նչ լինի: