«Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ժամկետի փոփոխությունը թույլ է տալիս կանխատեսել, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի ներքաղաքական օրակարգից որոշ ժամանակով դուրս է գալու ղարաբաղյան հակամարտությունը, քանի որ երկրի ողջ ռեսուրսն ուղղվելու է ապրիլին կայանալիք ընտրություններում Ալիևի համար ցանկալի արդյունքների ձեռքբերմանը: Սակայն ադրբեջանական դիվանագիտական և ռազմական ոճը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ ադրբեջանական կողմը չէր կարող «լռել», երբ Մինսկի խումբը հենց այս պահին ջանում է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների այն հատվածը, որը վերաբերում է Անջեյ Կասպրչիկի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը, դիտորդների թվի ավելացմանը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օրերս գրանցված հայ զինծառայողի զոհվելու փաստին:
«Փաստը, որ այս օրերին անցկացվող դիտորդական առաքելության ընթացքում զոհ է գրանցվել շփման գծում, ցույց է տալիս, որ Կասպրշիկի առաքելության հնարավորությունների ընդլայնումից բացի, կարևոր են հետաքննական մեխանիզմները շփման գծի ողջ երկայնքով, քանի որ դիտորդները դիտորդական աշխատանքներ են իրականացնում շփման գծի մի հատվածում, իսկ պատահարներ են գրանցվում այլ հատվածներում»,- ասել է Տարասովը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: