Օրվա առակը. իմաստուն կնոջ թանկարժեք զարդը


23:39 , 29 ապրիլ, 2013

www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Մի իմաստուն կին ճանապարհորդելու ընթացքում մի թանկարժեք քար գտավ առվի կողքին ընկած:

Մյուս օրը նրան մի անցորդ հանդիպեց, ով նրանից մի քիչ ուտելու բան խնդրեց: Կինը բաց արեց իր կաշվե պայուսակը, որ ուտելիք հանի: Անցորդը նրա պայուսակի մեջ տեսավ այդ թանկարժեք քարը և խնդրեց կնոջից, որ նա այն տա իրեն: Եվ կինը առանց տատանվելու այդ թանկարժեք քարը տվեց նրան: Անցորդը գնաց իր ճանապարհով՝ չհավատալով այդպիսի անսպասելի հաջողությանը: Նա գիտեր, որ այդ քարի արժեքը այնքան մեծ էր, որ վաճառելով այն՝ նա կարող էր մինչև իր կյանքի վերջին օրերը անհոգ ապրել:

Սակայն մի քանի օր անց նա նորից հասավ այդ կնոջ հետևից և ասաց.

— Ես երկար մտածեցի այդ քարի արժեքի մասին և որոշեցի վերադարձնել այն Ձեզ՝ հույս ունենալով, որ Ձեզանից ավելի արժեքավոր բան կարող եմ ստանալ: Սովորեցրեք ինձ այն, ինչը ստիպեց Ձեզ այդ քարը ինձ՝ անծանոթիս, տալ առանց տատանվելու:

Ռենե Մագրիտտ «Սև մոգություն» 1934