Հղի Քլոե Քարդաշյանի նոր լուսանկարները


22:00 , 9 փետրվար, 2018

Քլոե Քարդաշյանը հղիության յոթերորդ ամսում է գտնվում և շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին նոր լուսանկարներով։

Այս անգամ ռեալիթի–շոուի աստղն իր հետևորդների ուշադրությունը գրավել է սեփական Good American բրենդի նոր հավաքածուի ֆոտոսեսիայի լուսանկարներով։ Պարզվում է՝ բրենդն ընդլայնել է իր սահմանները (մինչ այդ այն ջինսեր և սպորտային հագուստ էր արտադրում), հիմա այն նաև ներքնազգեստ է արտադրում. լուսանկարում Քլոեն սեփական արտադրության կիսաթափանցիկ կրծկալով է։

Image result for Khloé Kardashian

Քլոեն նաև երկու գեղեցիկ նկար է դրել, որտեղ նա մարմինը գրկող շորով ցուցադրում է իր հղի փորը։

Հիշեցնենք, որ սա Քլոեի առաջին երեխան է։ Նրա փոքր քույրը՝ Քայլի Ջեները, փետրվարի մեկին աղջիկ լույս աշխարհ բերեց, ում անունը Սթորմի դրեցին։ Այ իսկ նրանց քույրը՝ Քիմ Քարդաշյանն արդեն երեք երեխաների մայր է։