19:00 , 9 փետրվար, 2018Յուրաքանչյուր կնոջ համար մայրանալու բերկրանքը մի զգացում է, որն անհնար է խոսքերով բացատրել։ Բոլորն էլ ցանկանում են, որ իրենց հղիությունը նորմալ ընթանա՝ առանց բարդությունների կամ այլ տարօրինակությունների։
Երբ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչ Քրիսի Քորբիթը հղի էր իր երրորդ զավակով, դեռ 2-3 ամսականում տպավորություն էր, որ նրա հղիությունը 4-5 ամսական է։ Կնոջ մոտ ամեն ինչ շար արագ էր ընթանում․ նրա որովայնը մեծանում էր նորմայից շատ ավելի արագ։
Երբ ծննդաբերելուն քիչ էր մնացել, կնոջ որովայնն այնքան մեծ էր, որ կարծես նա երկվորյակ կամ եռյակ էր լույս աշխարհ բերելու, չնայած բժիշկները բազմաթիվ անգամ վստահեցրել էին, որ նրա արգանդում մեկ պտուղ է զարգանում։

Եկավ ծննդաբերության ժամանակը։ Քրիսին լույս աշխարհ բերեց 6 կիլոգրամ 30 գրամ քաշով աղջնակի, ում նրանք անվանեցին Քարլի Բրուք։

«Անհավատալի էր․ տպավորություն էր, թե 1 տարեկան երեխայի եմ լույս աշխարհ բերում։ Մի փոքր դժվարություններ ունեցա, բայց, բարեբախտաբար, ամեն ինչ լավ է թե՛ իմ, թե՛ զավակիս հետ»,- պատմել է կինը։
Բժիշկներն էլ պատմել են, որ ծննդաբերության ողջ ընթացքում ապշած էին, քանի որ երբեք այդքան մեծ նորածին չէին տեսել։

«Չէինք սպասում, որ մեր դուստրն այսքան մեծ կլինի։ Նախօրոք հագուստ ու տակդիրներ էինք գնել, բայց հիմա չենք կարող դրանք օգտագործել, քանի որ դրանք շատ փոքր են նրա համար»,- ծիծաղելով ավելացնում է Քրիսին։

Բարեբախտաբար, բազմաթիվ կազմակերպություններ են իրենց օգնությունն առաջարկել, ինչի շնորհիվ ծնողների ֆինանսական հոգսերը փոքր-ինչ կթեթևանան։
