Ադրբեջանական հանրապետությունը գոյատևում է հակահայկականության շնորհիվ


09:58 , 9 փետրվար, 2018

Կարծում եմ՝ պետք չէ զարմանալ Բաքվի բռնապետի խոսքերից։ Մենք պետք է մեզ համար ֆիքսենք, որ այդ պետական միավորն իր ուղն ու ծուծով թաթախված է հակահայկական քարզչությամբ՝ մանկապարտեզից մինչև թաղման սրահների։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանական հանրապետությունը գոյատևում է հակահայկականության շնորհիվ։ Այնտեղ ամեն ինչ կատարվում է ի հեճուկս, ի հակակշիռ հայերի, ամեն ինչ կառուցվում է՝ «եթե հայերն ունեն, մենք էլ պետք է ունենք» սկզբունքի հիման վրա՝ ընդհուպ մինչև ցեղասպանություն։ Հակահայկականությունն այդ երկրի բոլոր բնագավառների կարևոր անկյունաքարն է։

Ընդհանրապես, Ադրբեջանը նման է մակաբույծի, քանի որ սնվում է տարածաշրջանում այլոց խաղաղության հաշվին է՝ ի դրև հանելով արհեստածին և պետականության գաղափարից զուրկ այս կազմավորման՝ հարևան ազգերի տարածքային ամբողջականության դեմ վարած քաղաքականությունը։ Խոսքն այստեղ միայն Հայաստանին չի վերաբերում․ 
ստորև բերված նկարում Ադրբեջանի դպրոցներում դասավանդվող «Ադրբեջանի պատմություն» առարկայի դասագրիրքն է, որի վրա պատկերված է, այսպես կոչված «Միասնական Ադրբեջանի» քարտեզը։ Քարտեզում հստակ երևում են այն տարածքները, որոնք ընդգրկվել են «Միասնական Ադրբեջանի» կազմում․ տարածքներ`Հայաստանից, Իրանից, Վրաստանից և Ռուսաստանից ։

Մի պետական միավոր, որն ապրում ու շնչում է քարոզչությամբ, ինչպե՞ս կարող է խաղաղ գոյատևել իր հարևանների հետ:

Ինչպես ժամանակին չէր կարելի հաշտ ու խաղաղ ապրել Ֆաշիստական Գերմանիայի, այնպես էլ ներկայումս հնարավոր չէ խաղաղ ապրել Ադրբեջանական հանրապետության հարևանությամբ: Վստահ եմ` այս ամենը գիտակցում են նաև ստորև բերված քարտեզում «Միասնական Ադրբեջանի» մեջ ընդգրկված երկրների ղեկավարները։

Իրանական առածն ասում է ز گهواره تا گور، دانش بجوی [ ze gahvāreh tā gūr, dāneš beǰūy] «օրորոցից մինչ գերեզման գիտություն փնտրիր, սովորիր», Ադրբեջանի պարագայում կարելի է վերաձևակերպել հետևյալ կերպ՝ «օրորոցից մինչ գերեզման հակահայկականություն փնտրիր, սովորիր»։