Փողը սիրում է ինքնավստահ մարդկանց։ Կյանքի ֆինանսական ոլորտում հաջողությունը միայն տաղանդի և հաջողության հետևանք չէ։ Դա ապրելակերպ է և մտածելակերպ։
Կան արտահայտություններ, որոնք վանում են փողը մարդուց։ Եկեք տեսնենք՝ ի՞նչ արտահայտություններ են դրանք, և փորձենք դրանք այլևս չարտասանել.
Դուք ամեն ինչ կարող եք, որովհետև դուք մարդ եք։ Դուք արարչագործության պսակն եք, Տիեզերքի ամենաբարդ օրգանիզմը։ Գիտնականները չեն կարողանում որոշել անձի զարգացման սահմանները։ Մեր առջև ծառացած միակ խնդիրը ծերացումն է, այդ պատճառով ձեր կյանքից ոչ մի րոպե մի կորցրեք։ Առաջ գնացեք, մղվեք մարտի, լուծեք ձեր խնդիրները և սիրելի գործով զբաղվեք գումար վաստակելու համար։
Դա ևս մեկ բացասական արտահայտություն է, որ մարդուն վստահեցնում է, որ ինքն անհաջողակ է։ Երբ այդպես եք ասում, ձեր շուրջ ասես փակվում են բոլոր դռները, որոնց միջոցով չեն անցնում Տիեզերքի ալիքները։ Դա ընդամենը ձեր կարծիքն է և սխալ է։ Երբեք չեն հարստանա միայն նրանք, որոնք դա չեն ցանկանում։ Ձեզ հաճախ ասեք․ «Ես հարուստ կդառնամ»։
Ժամանակ միշտ կա։ Դուք ընդամենը այն պետք է ճիշտ բաշխեք։ Հաջողության առյուծի բաժինը ճիշտ բաշխված առաջնահերթություններն են։ Եթե ձեզ մոտ դեռ չի ստացվում սիրելի զբաղմունքով գումար վաստակել, ապա ավելի շատ աշխատեք՝ չմոռանալով զարգացնել ձեր հմտությունները։ Ժամանակ կա, պարզապես այն պետք է հատկացնել։ Ծուլությունը հիմնական խնդիրն է աշխատանքի համար ազատ րոպե փնտրելու, ինքնակատարելագործման համար։
Շարունակությունն՝ այստեղ։