Վաղն առավոտյան կհրապարակվի ռուսաստանցի մարզիկների հարցով վճիռը


20:20 , 8 փետրվար, 2018

Azatutyun.am-ը գրում է.

Սպորտի հարցերով միջազգային արբիտրաժային դատարանը ռուսաստանցի որակազրկված մարզիկների բողոքարկման հայցով վճիռը կըհրապարակի Փհենչանում (Հարավային Կորեա) Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունից 9 ժամ առաջ:

Այդ մասին հաղորդել է դատարանի գլխավոր քարտուղար Մեթյու Ռիբը: Նրա փոխանցմամբ, որոշման հրապարակումը նախատեսվում է Փհենչանի ժամանակով առավոտյան ժամը 11-ին (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6-ին):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։