Առակ, որ պետք է կարդալ անպայման. «Լկտի միանձնուհին ու անտեղյակ հոգևորականը»


18:45 , 8 փետրվար, 2018

Հոգևորականն առաջարկում է միանձնուհուն տեղ հասցնել։ Նստելով մեքենան՝ միանձնուհին ոտքը գցում է ոտքին այնպես, որ ազդրը բացվում է։ Հոգևորականը դժվարությամբ է կարողանում խուսափել վթարից։ Ուղղելով մեքենան՝ նա ձեռքը դնում է միանձնուհու ոտքին։

Միանձնուհին ասում է․ «Հայր, հիշո՞ւմ եք 129-րդ սաղմոսը»։

Հոգևորականը ձեռքը հեռացնում է։ Սակայն մի քիչ անց նա նորից ձեռքը դնում է միանձնուհու ոտքին։ Նա կրկնում է․ «Հայր, հիշո՞ւմ եք 129-րդ սաղմոսը»։

Հոգևորականը ներողություն է խնդրում․ «Ներեցեք, քույր, սակայն մարմինը թույլ է»։

Հասնելով մենաստան՝ միանձնուհին ծանր հոգոց է հանում ու իջնում։ Գնալով եկեղեցի՝ հոգևորականն արագ բացում է գիրքը, որ տեսնի, թե ինչ է ասում 129-րդ սաղմոսը։ Դրանում ասվում էր․ «Շարունակիր առաջ գնալ ու փնտրել, վերևում դու կգտնես երջանկությունը»։ 

Առակը կցուցանե. եթե վատ գիտեք ձեր աշխատանքը, շատ հնարավորություններ ուղղակի կանցնեն ձեր քթի տակով, ու չեք նկատի։