Լևոն Արոնյանն առաջատարին զիջում է կես միավորով


17:08 , 29 ապրիլ, 2013

Լևոն Արոնյանը վերստին 2-5-րդ տեղերն է բաժանում աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարում, որի առաջին շրջանը անցկացվեց Փարիզում, իսկ երկրորդը վերսկսվել է Սանկտ Պետերբուրգում: 6-րդ տուրում հայ գրոսմայստերը, սպիտակներով 62-րդ քայլին ոչ-ոքի խաղալով անգլիացի Մայքլ Ադամսի հետ, վաստակեց 3,5 միավոր: Առաջատարն է 4 միավոր ունեցող ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Այսօր երեկոյան մեկնարկող յոթերորդ տուրում Լևոնը սևերով կմրցի ռուսաստանցի Նիկիտա Վիսյուգովի հետ: