Դեր Զոր նահանգում բախումներ են եղել սիրիական բանակի ու ամերիկացիների դաշնակիցների միջև


11:59 , 8 փետրվար, 2018

Երեկ Սիրիայի Դեր Զոր նահանգում բախումներ են եղել սիրիական բանակի ու ամերիկացիների դաշնակից SDF-ի միջև:
Ըստ տարածվող տեղեկությունների՝ բախումներին մասնակցել է նաև ԱՄՆ-ն:
Քրդական SDF-ի վրա շարժվող սիրիական կառավարական ուժերի դեմ հակահարվածի հետևանքով սպանվել է մոտ 100 սիրիացի զինվոր:
Նման ծավալի լուրջ բախում սիրիական բանակի ու ԱՄՆ կոալիցիոն ուժեր/SDF-ի միջև չէր եղել սիրիական հակամարտության սկզբից:

Կից նյութն՝ այստեղ։