Forbes-ը հայտնել է ամենահարուստ կրիպտոարժութային միլիարդատիրոջ անունը


21:50 , 7 փետրվար, 2018

Tert.am-ը գրում է.

Ripple կրիպտոարժույթի ծառայության նախկին գլխավոր տնօրեն Քրիս Լարսենը դարձել է ամենահարուստ գործարարը, ով հարստացել է կրիպտոարժութային գործարքների շնորհիվ: Այդ մասին հայտնում է Forbes-ը: 

«Forbes-ի կողմից կազմված՝ կրիպտոարժույթային գործարքների շնորհիվ հարստացած գործարարների առաջին ցանկում առաջին տեղում է հայտնվել ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում ձեռնարկատեր, Ripple ծառայության գլխավոր տնօրեն Քրիս Լարսենը՝ 7,5-8 միլիարդ դոլար կարողությամբ»,- ասված է հաղորդագրությունում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։