Աֆրինի շուրջ կուլիսային բանակցություններում լուրջ խնդիրներ են առաջացել Թեհրանի, Անկարայի ու Մոսկվայի միջև


09:41 , 7 փետրվար, 2018
Ասում են՝ արդեն երկրորդ անգամ դեպի սիրիական ալ-Այիս շրջանի ուղղությամբ շարժվող թուրքական զրահատեխնիկայի ուղղությամբ Հալեպի նահանգից կրակ է բացվել այս անգամ արդեն Սիրիայում իրանական ազդեցությամբ գործող աշխարահազորայինների կողմից։ Նախորդ անգամ թուրքական զինտեխնիկայի առաջխաղացումը փորձել էին կանխել սիրիական կառավարական ուժերը, որոշ տվյալներով՝ նաև ռուսական օդուժը:
Մի շարք աղբյուրների հաղորդմամբ՝ ալ-Այիսում ռազմաբազա հիմնելու հարցում համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայի և Ռուսաստանի միջև, ինչին դեմ է հանդես եկել հատկապես իրանական կողմը: Նշվում է, որ Աֆրինի ռազմագործողության հետ կապված կուլիսային բանակցություններում լուրջ խնդիրներ են առաջացել մի կողմից Թեհրանի, մյուս կողմից՝ Անկարայի և Մոսկվայի միջև: