Արարատի մարզի աղբավայրերից մեկում հակատանկային ականներ են հայտնաբերվել


23:30 , 6 փետրվար, 2018
Փետրվարի 6-ին, ժամը 16:40-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի հատվածում գտնվող աղբավայրում զինամթերք է հայտնաբերվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է ТМ-62П տեսակի ուսումնական հակատանկային ական (2 հատ):

ՊՆ ԶՈւ թիվ N զորամասի սակրավորներն ականները վնասազերծել են և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: