5 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի Սուրբ Վալենտինի օրը նվիրել նրան․ 3-րդ տեղում հայտնված նվերն ամենատարածվածն է (Photo)


22:15 , 6 փետրվար, 2018

Մոտենում է Սուրբ Վալենտինի կամ, այլ կերպ ասած, Սիրահարների օրը։ Ողջ աշխարհի կաթոլիկներն այս տոնը նշում են փետրվարի 14-ին։ Ըստ որոշ տվյալների՝ այն նշվում է մոտավորապես 100 երկրում։

Ի սկզբանե այն խիստ քրիստոնեական պատարագային տոն էր՝ նվիրված Սուրբ Վալենտինիուսի հիշատակին։ Ըստ ավանդության՝ նա գաղտնի պսակադրել էր սիրահարված զինվորներին, ինչն արգելվում էր, և այդ պատճառով դատապարտվել մահվան։ Բացի այդ՝ ասում են՝ բանտում նա բժշկել է բանտապետի աղջկան ու սիրահարվել նրան։

Մեր օրերում Սուրբ Վալենտինի հիշատակման օրը համարվում է նաև սիրահարների օր, երբ բոլոր սիրահար զույգերը միմյանց նվերներ են տալիս։ Այսօր ձեզ ենք ներկայացնում, թե Սուրբ Վալենտինի օրը ինչ չի կարելի նվիրել սիրած էակին։

5․ Հագուստ

Related image

Նորություն չէ, որ կանայք շատ բծախնդիր են, հատկապես հագուստի չափի հարցում։ Ի՞նչ իմանաս, միգուցե պատահմամբ մեկ-երկու չափս մեծ հագուստ գնեք նրա համար ու նեղացնեք, քանի որ նա կկարծի, որ գեր տեսք ունի։ Հենց այդ պատճառով խորհուրդ չի տրվում հագուստ նվիրել կնոջը։

4․ Գումար

Image result for

Սա իսկապես ամենավատ նվերն է, որ կինը կարող է երբևէ ստանալ իր սիրած տղամարդուց։ Ուղղակի մի նվիրեք գումար, փոխարենն այն օգտագործեք որևէ հետաքրքիր անակնկալ մատուցելու համար։

3․ Մեծ փափուկ խաղալիքներ

Image result for big teddy bear

Չէ, բայց իսկապես անցել են հսկայական չափերի հասնող խաղալիքներ, հատկապես արջուկներ նվիրելու ժամանակները։ Կարող եք դա նվիրել 5-6 տարեկան երեխային, բայց ոչ սիրելիին։ Ուղղակի հրաժարվեք այդ գաղափարից։

2․ Խոհանոցային պարագաներ

Image result for kitchen tools

Հիմա պատկերացրեք ձեզ Սուրբ Վալենտինի օրը խոհանոցային պարագաներ ստացող կնոջ կարգավիճակում։ Հետաքրքիր նվերի սպասող կնոջը հազիվ թե դուր գան դրանք։

1․ Մարզասրահի նվեր-քարտ

Image result for gym lady

Եթե ցանկանում եք ասել, որ նա գեր է և նիհարելու կարիք ունի, ապա ավելի լավ է անմիջապես ասեք նրան, քան հասկացնեք մարզասրահի նվեր-քարտ նվիրելով։ Իսկապես սա շատ վիրավորական քայլ կլինի նրա հանդեպ։

Այս ամենի փոխարեն մտածեք որևէ հետաքրքիր բան, որ նրան դուր կգա․ չէ՞ որ հենց դուք ամենալավը գիտեք նրա նախասիրությունների մասին, ուստի հենց դուք կարող եք որոշել՝ ինչը ամենաշատը կուրախացնի նրան։