Շվեյցարիացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


16:50 , 6 փետրվար, 2018

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ փետրվարի 6-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ, պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել
ցուցանմուշներին: Դոմինիկ դը Բյումանը գրառում է կատարել հուշամատյանում: