Ինչո՞վ է նշանավորվում հայ-շվեյցարական գործարար ֆորումը


14:40 , 6 փետրվար, 2018

Հայաստանն այն երկիրն է, որը գործնական հարթություն տեղափոխեց տարիներ ի վեր անընդհատ բարձրաձայնվող բազմավեկտոր քաղաքականությունը: Այդ մասին բոլորովին վերջերս վարչապետի մակարդակով ներկայացվեց Դավոսի ֆորումում: Արդյունքում ունեցանք Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի և ևս երեք տասնյակ գործարարների այց Հայաստան:

Մյուս կողմից՝ Հայաստանն այն երկիրն է, որն աշխարհին ներկայանում է ամենամրցակցային երկու ոլորտների՝ ՏՏ և արևային էներգիայի զարգացման մեծ պոտենցիալով:

Այս ամենը չէր կարող անպտուղ մնալ, և շվեյցարացիների այցը դեռ սկիզբն է...

ՀԳ. Շվեյցարացի հյուրերի, այդ թվում՝ Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բումանի կողմից համաժողովին բարձրաձայնվել է և՛ դավոսյան հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների, և՛ ՏՏ ոլորտում Հայաստանի հետ համագործակցության նկատմամբ ունեցած հետաքրքրության, և՛ Հայաստանի արևային վահանակներ արտադրելու ցանկության մասին: