09:39 , 6 փետրվար, 2018«Дом-2» նախագծի մասնակից Օքսանա Ապլեկաևայի խեղդամահ արված մարմինը հայտնաբերվել էր 2008թ․-ի սեպտեմբերին, Ռիգա-Մոսկվա մայրուղու մոտ:


Այսօր հայտնի է դարձել նրա դիահերձումն իրականացնող դատաբժշկի ձերբակալության մասին, ով կասկածվում է հեռուստաաստղին դիահերձարանում բռնաբարելու մեջ:
Ինչպես հաղորդել է 112 հեռուստաալիքը, սկանդալային մանրամասները բացվել են ընդամենը երկու ամիս առաջ: Երկու քննություն է իրականացվել, որոնցից երկրորդի արդյունքում աղջկա օրգանիզմում հայտնաբերվել են դատաբժշկի կենսաբանական հետքեր:

Հիշեցնենք, որ Ապլեկաևայի խեղդամահ արված մարմինը հայտնաբերել էր Մոսկվայի Իստրա թաղամասում: Վարկածներից մեկի համաձայն՝ Օքսանան սպանվել է իր նախկին սիրելիներից մեկի կողմից, սակայն մեղավորներին չեն կարողացել գտնել: Գործը կարճվել է «քրեական հետապնդման ենթակա անձանց բացահայտելու անկարողության պատճառով»:
