Ահա թե ինչ վնասներ կարող են պատճառել այդքան սիրելի բարձրակրունկ կոշիկները


07:00 , 6 փետրվար, 2018

Պատմության մեջ ամենավտանգավոր բարձրակրունկ կոշիկները բարակ կրունկներովն են: Դրանք ի հայտ են եկել 30-ականներին և համարվում էին հատուկ առիթների կոշիկ: Այժմ շատերն անգամ առօրյայում կրում են այդպիսիք:

Բարձրակրունկ կոշիկները կնոջ առողջության վրա անդրադառնում են վատ և կարող են առաջացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են  հարթաթաթություն, հոդերի բորբոքում, այտուցվածություն, երակների լայնացում, հոդերի դեֆորմացում:

Իսկ, օրինակ, հղի կանանց հատկապես հակացուցված են բարձրակրունկները:

Դեռահաս աղջիկներին ևս չի կարելի կրել այդպիսիք, քանի որ օրգանիզմը դեռևս ձևավորման փուլում է:

Կանանց, ովքեր աշխատում են ավելի ակտիվ վայրում, հակացուցվում է բարձրակրունկներ կրելը:

Իհարկե, պետք չէ լիովին հրաժարվել բարձրակրունկ կոշիկներից, դրանք կարելի է կրել շաբաթվա մեջ 3 անգամ՝ 2-3 ժամով: Իսկ ընդհանրապես պետք է ոտքերին հանգիստ տալ բոբիկ քայլելով, մերսումներ կատարելով, հոգնածության դեմ հատուկ քսուքներով: