«Անմոռանալի օր ունեցա». Իրինա Թովմասյանի փախուստն ամուսնու հետ` իր 36-ամյակի առթիվ


18:30 , 5 փետրվար, 2018

Life.tert.am-ը գրում է.

«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը։ Իրինան բոլորել է 36 տարին։ Tert.am Lifeի հետ զրույցում Իրինան պատմեց, որ այս տարի տարեդարձը տոնել է բոլորից հեռու` ամուսնու հետ փախչելով Ծաղկաձոր։

«Դավթի հետ որոշեցինք երկուսով նշել ծնունդս ու գնացինք Ծաղկաձոր։ Երբ ուզում ենք աշխարհից կտրվել, միշտ երկուսով ինչ–որ տեղ ենք փախչում։ Թեև վերջերս էինք վերադարձել երկուսով հանգստից, որոշեցինք 1 օրով էլ փախչել բոլորից։ Ամեն ինչ հրաշալի անցավ»,– ասաց Իրինան։

Ամոսնու նվերը Իրինայի համար շատ «անհրաժեշտների» շարքից էր։ «Նախորդ շաբաթ առաջին անգամ փորձել էի դահուկ քշել ու տարվել էի այս սպորտաձևով։ Դավիթն ինձ դահուկ և համապատասխան պարագաների հավաքածու նվիրեց, ինչի համար շատ ուրախացա։ Երեկ էլ ամբողջ օրը դահուկ ենք քշել, միասին շատ լավ ժամանակ անցկացրել։ Անմոռանալի օր ունեցա»,– պատմեց Իրինան։

3 դուստրերը` Մեգին, Ալվինան և Մարիան, ևս անակնկալ են մատուցել մայրիկին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։