Թուրքական ռազմատեխնիկան այսօր առավոտյան մտել է Սիրիայի Իդլիբ նահանգ


11:30 , 5 փետրվար, 2018

Ըստ որոշ տեղեկությունների՝ թուրքական ռազմտեխնիկան այսօր առավոտյան մտել է Սիրիայի Իդլիբ նահանգ ու շարժվում է ալ-Աիս բնակավայրի ուղղությամբ:
Վերջին մեկ ամսում սա թուրքական ռազմական երկրորդ խոշոր շարասյան մուտքն է Հաթայից դեպի Իդլիբ նահանգ:
Առաջին մուտքն ուղեկցվեց Սիրիայում թուրքական շարասյան հրթիռակոծությամբ ու ահաբեկչական հարձակմամբ, որի պատասխանատվությունը ստանձնեցին քրդերը:
Տեսնենք՝ այս մեկը կհասնի՞ ալ-Աիս, թե՞ ոչ:
Ստրատեգիական առումով բնակավայրը շատ հարմար դիրքում է՝ մոտ գտնվելով և՛ Աֆրինին, և՛ Հալեպին: