Վերա Բրեժնևան իր ծննդյան տարեդարձը նշել է Վենետիկում. քանի տարեկան դարձավ ուկրաինացի գեղեցկուհին


18:00 , 4 փետրվար, 2018

Ուկրաինական երգչուհի, «ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Վերա Բրեժնևան Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը շենքի տանիքին է։ Երգչուհին նկարը ստորագրել է՝ «Վենետիկի երկինքը լցված է սիրով»։ Վերա Բրեժնևան սրտաձև կարմիր փուչիկներ է բաց թողել։ Աստղը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին շնորհավորանքների համար։ Փետրվարի 3-ին Վերան դարձավ 36 տարեկան։

Երգչուհին ասել է, որ իր համար ամենամեծ նվերը այն հաճելի խոսքերն են, որ իրեն գրում են երկրպագուները։ Երգչուհին աստծուն խնդրել է, որ մարդկանց բոլոր երազանքներն իրականանան։ Երկրպագուներն, իրենց հերթին, նրան հորդորել են կանգ չառնել և շարունակել նոր բարձունքներ գրավել։