Երգչուհի Պելագեան հայ տղային «փախցրեց». Ռոբերտ Կասյանը հիանալի ելույթ ունեցավ «Ձայնը» նախագծում


23:00 , 3 փետրվար, 2018

Ռուսաստանի առաջին ալիքի եթերում մեկնարկեց երեխաների համար նախատեսված «Ձայնը» հեռուստաշոուի հինգերորդ եթերաշրջանը: «Կույր լսումներին» մասնակցող 13 տարեկան Ռոբերտի ելույթի ժամանակ շրջվեցին նախագծի ժյուրիի բոլոր անդամները:

Կրասնոդարից ժամանած 13 տարեկան Ռոբերտ Կասյանը գերեց ռուսական առաջին ալիքի «Ձայնը. երեխաներ» նախագծի հինգերորդ եթերաշրջանի ժյուրիին:

Նա երգեց «Parlami d"amore, Mariu» բարդ ստեղծագործությունը, որը գրել է Վիտտորիո Դե Սիկան «Որքան սրիկա են այս տղամարդիկ» ֆիլմի համար (էկրան է բարձրացել 1932 թվականին): Այս երգը կատարել են Դմիտրի Խվորոստովսկին, Խոսե Կարերասը և Պլասիդո Դոմինգոն: Իսկ Ռոբերտը կատարեց Ռոբերտինո Լորետտիի տարբերակը:




Ամբողջական հոդվածն այստեղ