Երևանում նոր «Կուկուռուզնիկ» կաճի՞, թե բլուրը կշարունակեն կրծել


04:00 , 3 փետրվար, 2018

armeniasputnik.am -ը գրում է

Ճիշտ է` ամեն ինչ սկսվեց դեռ 1960 թվականներին։ Այն ժամանակ ճարտարապետներ Հրաչ Պողոսյանը, Արթուր Թարխանյանն ու Սպարտակ Խաչիկյանը Երևանում Երիտասարդական պալատի շենքը նախագծելու հանձնարարություն ստացան։ Ներկայացված տարբերակը սկզբում առանձնապես դուր չեկավ խորհրդային հանձնաժողովին, ասացին իբր «արևմտյան, մոդեռնիստական ազդեցությունները» շատ ուժեղ են։ Իրականում ամեն ինչ այլ էր, շեշտը դրված էր ազգային մոտիվների վրա, հատկապես` ներքին հարդարանքի հարցում։
Պալատը կառուցեցին, ու այն միանգամից քաղաքի խորհրդանիշներից մեկը դարձավ, ինչպես Մարզահամերգային համալիրն ու «Զվարթնոց» օդանավակայանի նոր շենքը։ Կառույցները տարողունակ էին ու հիմնավոր, պետք էր միայն տեխնիկական նորմալ վիճակում պահել։

Ամբողջական նյութը կարդացեք այստեղ