Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը առանձնազրույց են ունեցել


16:40 , 2 փետրվար, 2018

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն  այսօր Ալմաթիում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետները  հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող  մի շարք հարցեր են քննարկել,  անդրադարձել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներին, տնտեսական կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի իրականացման հարցերին: