Այն պահից, երբ լրագրողը «խառնվում է», նա կորցնում է լրագրողի իր էությունը


09:14 , 29 ապրիլ, 2013

Ոստիկանի արարքին սուր արձագանքելուց հետո այժմ անցնեմ լրագրողի արարքին:
Այն պահից, երբ լրագրողը «խառնվում է», նա կորցնում է լրագրողի իր էությունը: Այս աղջիկը ազնվորեն գրում է, որ նրա առաքելությունն է հավերժ խառնվել: Այսինքն՝ նրա առաքելությունը լրագրողական չէ, նա ազնվորեն խոստովանում է, որ լրագրող չի: Ու բոլոր լրագրողները, ովքեր նրա հետ համաձայնվել են, նույնպես լրագրողներ չեն:
Հավելեմ, որ լրագրող չլինելը վատ բան չի` կարող եք անմիջական միջամտությամբ փրկել մարդու կյանքը, օգնեք մարդկանց, բարի գործ անեք, ուղղակի պետք է հիշել, որ լրագրողի գործը դա չէ:

Կից նյութը` այստեղ