13:00 , 2 փետրվար, 2018Ամիսներ առաջ BlogNews.am-ն պատմել էր դերասանուհի Ելենա Վարդանյանի հղիության մասին: Այսօր Մարգարյան հիվանդանոցում լույս աշխարհ է եկել դերասանուհու որդին, ում անվանել են Ալեքսանդր։ «Քույրս իրեն շատ լավ է զգում, և բավականին թեթև ծննդաբերություն է եղել: Բոլորս շատ ուրախ ենք այս առիթով»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշել է քույրը՝ Միլենա Վարդանյանը։