Շատ կարևոր գործողություններ մեր օրգանիզմում կարգավորվում են հորմոնների շնորհիվ, այդ իսկ պատճառով շատ խնդիրներ առաջանում են հորմոնների խանգարման պատճառով: Սա ազդում է կանանց տրամադրության, պահվածքի, արտաքին տեսքի վրա: Եվ հետաքրքիրն այն է, թե ինչպես կարող ենք պարզել, որ սա հորմոններից է:
Հորմոնալ դիսբալանսի պարագայում կարող է նկատվել քաշի կտրուկ ավելացում, անկախ այն բանից՝ ուտում եք, թե ոչ: Որոշ հորմոնների բացակայության կամ էլ ավելցուկի պատճառով օրգանիզմը ստիպում է մարմնին արագ քաշ հավաքել:
Բշտիկներ և սև կետեր կարող են հենց այնպես էլ առաջանալ: Սակայն բժիշկները զգուշացնում են, որ դրանք կարող են օրգանիզմում խանգարման պատճառ լինել:
Եթե առկա են մարսողության հետ կապված խանգարումներ, դա կարող է կապված լինել աղեստամոքսային տրակտի 3 հորմոնների՝ գաստրինի, սեկրետինի ու խոլեցիստոկինի դիսբալանսի հետ, իսկ վերջիններիս արտադրության խանգարումն առաջացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի հետ խնդիրներ:
Հորմոնալ դիսբալանսի ևս մեկ նախանշան է հանդիսանում քաղցրի նկատմամբ չափից շատ ձգողականությունը, որը կարող է առաջանալ վահանագեղձի աշխատանքի խանգարման հետևանքով:
Մազաթափությունը կարող է առաջանալ օրգանիզմում տեստոստերոնի ու դիհիդրոտեստոստերոնի մակարդակի խանգարման հետևանքով:
Նման տհաճ ախտանշանը ևս կարող է խոսել հորմոնալ բալանսի խախտման մասին: Մակընթացություններն ու գիշերային քրտնարտադրությունը կարող են առաջանալ էնդոկրին համակարգի աշխատանքի խախտումների ժամանակ, որի արդյունքում կրճատվում կամ ավելանում է սերոտոնինի արտադրությունը:
Քնի խանգարումը կանանց մոտ հաճախակի առաջանում է դաշտանի դադարի ժամանակ: Անքնությունն ու քնի հաճախակի խանգարումները կարող են առաջանալ հորմոնալ բալանսի բավականին լուրջ խանգարումների հետևանքով:
Մեր օրգանիզմը սինթեզում է մի շարք հորմոններ, որոնք պատասխանատու են մարսողության համար: Այս հորմոնի դիսբալանսի պատճառով, հաճախ սովի զգացում է առաջանում:
Մոռացկոտությունը կարող է տարբեր գործոնների հետևանք լինել: Այս ամենը էստրոգենի պակասի պատճառ կարող է հանդիսանալ:
Կրծքի չափսի փոփոխությունը ամենալուրջ ախտանշաներից մեկն է: Էստրոգենի նվազումը ազդում է մաշկի վրա, ինչի հետևանքով էլ փոխվում է կրծքի չափը և ձևը: