Գարնանը Հայաստանում կանցկացվի Saber Guardian միջազգային զորավարժությունը


19:10 , 1 փետրվար, 2018

Razm.info-ն գրում է.

Մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը կազմակերպում է Միացյալ Նահանգները: Այս մասին հայտնի է դարձել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցական ուժերի բարձրագույն հրամանատարության կայքում հրապարակված վարժանքների ցուցակից:

Վարժանքներն անցկացվելու են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության»՝ եվրոպական և հետխորհրդային պետությունների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում: Խաղաղապահական գործողություններին աջակցություն ցուցաբերելու դաշտային փուլը լինելու է վաշտի մակարդակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։