17:32 , 28 ապրիլ, 2013
«Այո՛, մտավորականներին մենք կբազմացնենք կաղապարներով, նրանց կարտադրենք գործարանային եղանակով»,-դեռեւս 1925-ին վստահեցնում էր բոլշեւիկ Նիկոլայ Բուխարինը:
88 տարի անց էլ անկախ Հայաստանում կա այդ արտադրանքից առաջացած մտավորականնների հսկա բազմություն, ավելին` անկախ ՀՀ-ի իշխանությունները բուխարինյան ոգով շարունակում են արտադրել ձեռնասուն մտավորականնների, եւ այս բոլորի սուրբ պարտականությունն է կանգնել ուժեղի կողքին եւ դիֆերամբներ երգել իշխանության հասցեին:
Ցանկացած ընտրական գործընթացի ժամանակ նայեք մեր մտավորականությանը:
Բուխարինյան կլիշեները հոգում ու սրտում պահպանած հայտնվում են ասպարեզում եւ միահամուռ երգում են նույն երգը. «Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր...»:
Կոնկրետ հիմա` «...ընկեր Տարոնն է տվել»...
Սրանց շարքում, անշուշտ, «սպիտակ ագռավներ» կան, բայց այնքան քիչ են, որ լացդ գալիս է...