Կրեմլում հրաժարվել են մեկնաբանել թուրքական զինուժի կողմից Իդլիբի ռմբակոծումը


10:50 , 1 փետրվար, 2018
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Իդլիբում թուրքական զինուժի կողմից դեռևս կիրակի օրը հասցված ավիահարվածների մասին լուրերը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Պեսկովն ասել է, որ կիրակի օրը Իդլիբում հասցված ավիահարվածների մասին լուրերի առնչությամբ ինքը տեղեկություններ չունի, թե որտեղից են դրվել շրջանառության մեջ, ուստի եւ զերծ կմնա դրանց մեկնաբանումից: