Արդարադատության նախարարության «համառությունը» պետք է ջարդել համարժեք քայլերով


15:59 , 31 հունվար, 2018
Ի՞նչ տարբերություն, թե արդարադատության նախարարությունը ո՞ր ամանում է ցանկանում եփել իր «աջաբսանդալը»:
Ակնհայտ է, որ, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենսգրքից հանելով փաստաբաններին տուգանելու մասին տխրահռչակ դրույթը, նպատակ է հետապնդվում այս պահին չեզոքացնելու ակնհայտ անհամաձայնությունն ու դժգոհությունը, հետո որոշ ժամանակ անց նորից ներկայացնելով այն արդեն դատավարական օրենսգրքերում՝ հասնել ցանկալի արդյունքի:
Կարծում եմ, որ արդարադատության նախարարության «համառությունը» պետք է ջարդել համարժեք քայլերով:
Խնդիրը շատ պարզ է. այդ դրույթը որևէ ձևով, որևէ օրենսգրքում չպետք է ներառվի ու վերջ: