«Հայկական ժամանակ». ՀՀ կառավարությունը ևս 6 երկիր կընդգրկի օֆշորային գոտում


09:15 , 31 հունվար, 2018

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.«Հայաստանի կառավարությունը պատրաստվում է թվով 6 երկիր ընդգրկել օֆշորային համարվող երկրների ցանկում։ 

Այդ երկրներն են՝ Արևելյան Ամերiկյան Սամոան, Թունիսը, Հարավային Կորեան, Մոնղոլիան, Նամբիան, Տրինիդադ և Տոբագոն։ Ֆինանսների նախարարության առաջարկով օֆշորային երկրների ցանկը կանվանափոխվի, այն կկոչվի հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների (աշխարհագրական տարածքներ) ցանկ։ 

Այս մասին տեղեկացնում ենք կառավարության փետրվարի 1-ի նիստի օրակարգից։


Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։