«Հայկական ժամանակ».Ով է Պռոշյանում նորածնին սալորի ծառի տակ թողած կինը.


08:45 , 31 հունվար, 2018

ՀՀ քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել եւ տեղեկացրել, որ բացահայտվել է ամիսներ առաջ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ սալորի ծառի տակ երեխային թողած մոր ինքնությունը: Նշվել էր, որ պարզվել են դեպքի հանգամանքները, եւ երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել:

«Հայկական ժամանակ»-ի լրագրող Աննա Զախարյանը գնացել է երեխայի մոր հետքերով: Ո՞վ է իր նորածին երեխային սալորի ծառի տակ լքած կինը, ինչ մասնագիտություն ունի, կարո՞ղ է հետ ստանալ իր երեխային, որին հանձնել էին մանկատուն, այնուհետեւ որդեգրել ցանկացողներ էին հայտնվել: Ի դեպ, երեխայի որդեգրման դատարանի վճիռ կա արդեն. այն առաջիկայում ուժի մեջ կմտնի:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: